4.4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել Միացյալ Թագավորության տարածքում
Մեծ Բրիտանիայում ոչ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել՝ 4.4 մագնիտուդ ուժգնությամբ, որն զգացվել է Անգլիայի հարավարևմտյան և Ուելսի հարավային շրջաններում:
Ինչպես գրում է BBC-ն, ցնցումները զգացվել են նաև Միդլենդսում, սակայն այստեղ որևէ նկատելի վնաս չի գրանցվել: Բրիտանական երկրաբանական ծառայության հաղորդամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սուոնսի քաղաքից շուրջ 20 կմ հյուսիս-արևելք՝ 7.4 կմ խորությամբ:
Ինչպես նշվում է, նմանօրինակ միջադեպեր Միացյալ Թագավորությունում գրանցվել են 2-3 տարի առաջ: Բնակիչներից շատերն սկսել են ոստիկանություն զանգահարել ցնցումներից հետո:
Հարավային Ուելսում ոստիկանությունը կոչ է արել բնակիչներին խուսափել արտակարգ իրավիճակների ծառայություն զանգահարելուց, եթե վնասի կամ վիրովորի մասին տեղեկություն չեն հայտնելու:










