Մասնագետները ցույց են տվել Գարի Օլդման-Ուինսթոն Չերչիլ զարմանալի կերպարանափոխման բարդ գործընթացը (լուսանկարներ, տեսանյութ)
Հայտնի դերասան Գարի Օլդմանը վերջերս մարմնավորել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին՝ նկարահանելով հեղինակավոր «Օսկար» մրցանակի առաջադրված «Ամենամութ ժամը» ֆիլմում:
Դերն առավել տպավորիչ դարձնելու համար, Օլդմանը ենթարկվել է արմատական կերպարանափոխության՝ վերածվելով նախկին վարչապետի նմանակի:
Դատելով ստացված արդյունքից՝ ակնհայտ է, որ դիմահարդարման մասնագետներն ու ոճաբանները մի քանի ժամ տանջվել են նման անթերի նմանություն ապահովելու համար:
Ստորև ներկայացված են ուշագրավ լուսանկարներ ու տեսանյութ, որոնցում ցուցադրված է Օլդման-Չերչիլ կերպարանափոխման ամբողջ գործընթացը:
Հայտնի է, որ նկարահանումների ժամանակ մասնագետները օրական 4 ժամ աշխատել են Չերչիլի կերպարը ստանալու համար:




















