Լրատվամիջոցները պարզել են Ջենիֆեր Էնիսթոնի ու Ջասթին Տերուի բաժանության իրական պատճառը

11:19 • 17.02.18

Այս օրերին լրատվամիջոցներում ակտիվ քննարկվում է հոլիվուդյան աստղ Ջենիֆեր Էնիսթոնի և դերասան Ջասթին Տերուի բաժանության լուրը, գրում է pagesix.com կայքը՝ նկատելով, որ զույգն ամուսնացած էր 2.5 տարի:

Ընկերների պնդմամբ՝ զույգի բաժանության պատճառը շատ պարզ է. Էնիսթոնը սիրում է Լոս Անջելեսը, իր առանձնատունն ու այնտեղ բնակվող մտերիմ ընկերների շրջապատը և տանել չի կարողանում Նյու Յորքը, որտեղ նախքան ամուսնությունն ապրում էր Տերուն: Հայտնի է դերասանը, ի տարբերություն կնոջը, չէր կարողանում համակերպվել Լոս Անջելեսում ապրելու մտքի հետ, քանի որ իրեն լավ չէր զգում այդ քաղաքում: Դրա հետևանքով ամուսինները վերջին շրջանում սկսել էին ավելի շատ ժամանակ առանձին անցկացնել՝ Էնիսթոնը արևոտ Լոս Անջելեսում, իսկ Տերուն՝ մարդաշատ Նյու Յորքում:

«Եվ քանի որ նրանք սկսեցին ավելի շատ ժամանակ առանձին անցկացնել, նրանց միջև եղած խնդիրները գնալով ավելի խորացան: Տերուն շատ կենտրոնացած է իր անձի ու կարիերայի վրա, իսկ Ջենիֆերն այդքան էլ հեշտ բնավորությամբ մարդ չէ, ինչպես որ շատերին կարող է թվալ»,-պատմել է քաջատեղյակ աղբյուրը: