Տիբեթում հրդեհվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս կազմող տաճարը (տեսանյութ)

19:58 • 17.02.18

Տիբեթի ինքնավար շրջանի մայրաքաղաք Լհասայում գտնվող Ջոկհանգ բուդդայական տաճարն ու վանքը, որոնք ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս են կազմում, բռնկվել են:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հրդեհն սկսվել է շաբաթ երեկոյան: Ներկա պահին հրշեջները պայքարում են կրակը մարելու համար: Հրդեհի բռնկման պատճառը դեռևս անհայտ է: Հրդեհի բարդության աստիճանը գնահատվում է համեմատաբար բարձր: Նշվում է, որ վանքի տանիքը կարող է վնասված լինել:

Համացանցում հրապարակված լուսանկարներում պատկերված է բոցերի մեջ գտնվող կառույցը: Տուժածների մասին տեղեկություն դեռևս չի ստացվել:

Ջոկհանգ վանական համալիրը, որի շինարարությունը սկսվել է 639 թվականին, համարվում է Լհասայի հոգևոր կենտրոնը և ամենասուրբ վայրը Տիբեթում, ուր բազմաթիվ ուխտավորներ և արտասահմանցի զբոսաշրջիկներ են ժամանում:

2000-ին վանական համալիրը պաշտոնապես ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:

Տիբեթում հրդեհվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս կազմող տաճարը (տեսանյութ)