Թրամփն ամուսնացած ժամանակ սիրավեպ է ունեցել Playboy-ի մոդելի հետ. New Yorker

11:02 • 17.02.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է մնալ սեքսուալ սկանդալի կիզակետում: Նախկին պոռնոաստղ Սթորմի Դենիելսի խոստովանությունից հետո, ի հայտ է եկել ևս մի կին, որի հետ Թրամփը, New Yorker-ի պնդմամբ՝ Մելանյա Թրամփի հետ ամուսնացած ժամանակ սեռական կապի մեջ է եղել:

Խոսքը Playboy էրոտիկ ամսագրի նախկին մոդել Կարեն ՄըքԴուգալի մասին է: Աղբյուրի տվյալներով՝ 2016թ. նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ ՄըքԴուգալին գումար են տվել, որպեսզի նա լռի Թրամփի հետ կապի մասին:

Նշվում է, որ ԱՄՆ ապագա նախագահն ու սեքսուալ ամերիկուհին հանդիպել են Լոս Անջելեսում Playboy-ի կազմակերպած խնջույքի ժամանակ:

Հայտնի է, որ մոդելն իր ու Թրամփի կապի մասին 8 էջանոց խոստովանություն է գրել, որի բովանդակությունը դեռևս չի հրապարակվել:

ՄըքԴուգալի խոսքով՝ իրենց կապը տևել է 9 ամիս՝ մինչ 2007թ. ապրիլը:

Սպիտակ տունը մեկնաբանել է այս տեղեկությունը՝ նշելով, որ դա «կեղծ լուր է, քանի որ Թրամփն այդ մոդելի հետ երբևէ հարաբերություն չի ունեցել»: