Վենեսուելայում ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. կա մեկ զոհ (լուսանկարներ)

10:57 • 18.02.18

Վենեսուելայի Էրես մունիցիպալիտետում Cessna թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա, ինչի հետևանքով մահացել է մեկ մարդ: Այս մասին Twitter-ում հայտնել է երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ վթարը տեղի է ունեցել Սյուդադ Բոլիվար քաղաքում: Ինքնաթիռն ընկել է մեկ հարկանի բնակելի տան վրա, այնուհետև բռնկվել:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով մահացել է ինքնաթիռի ուղևորը, իսկ օդաչուն հոսպիտալացվել է վնասվածքներով:

Տանը գտնվող մարդիկ չեն տուժել: Ինքնաթիռի անկման պատճառի մասին մանրամասներ չեն հաղորդվում: