Էմմա Ուոթսոնը $1.4 մլն է նվիրաբերել կանանց աջակցությամբ զբաղվող հիմնադրամին
Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը մեկ մլն ֆունտ ստերլինգ ($1,4 մլն) է նվիրաբերել վերջերս ստեղծված բարեգործական հիմնադրամին, որն զբաղվելու է սեռական ոտնձգություններից տուժած կանանց աջակցությամբ:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, նորաստեղծ բարեգործական կազմակերպությունն ստացել է «Արդարության և հավասարության հիմնադրամ» (The Justice and Equality Fund) անվանումը: Այն հիմնադրվել է բրիտանական շոու-բիզնեսում գործունեություն ծավալող կանանց կողմից:
Ուոթսոնի հայրենակիցները՝ դերասան Թոմ Հիդլսթոնը և դերասանուհի Քիրա Նայթլին նույնպես ներդրում են կատարել նոր բրիտանական հիմնադրամի զարգացման գործում՝ 10 000-ական ֆունտ ($14 000) նվիրաբերելով:










