Փետրվարի 18-ին և 19-ին ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

12:54 • 18.02.18

 

Հանրապետության տարածքում փետրվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։

 

Փետրվարի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևանում փետրվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Փետրվարի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Հանրապետության տարածքում՝





Երևանում՝