«Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմն ամենաշատ մրցանակներն է ստացել BAFTA-ի ժամանակ

10:40 • 19.02.18

Լոնդոնում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի մրցանակի շնորհման 71-րդ արարողությունը, որի շրջանակում անգլիացի ռեժիսոր Մարտին ՄքԴոնախի «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմն արժանացել է ամենաշատ թվով մրցանակների:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ընդհանուր առմամբ, ֆիլմը ներկայացված է եղել 9 անվանակարգում, սակայն հաղթել է 5-ում՝ ճանաչվելով «Լավագույն ֆիլմ», «Լավագույն բրիտանական ֆիլմ»:

Մինչդեռ «Լավագույն դերասանուհի» և «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգերում հաղթել են ֆիլմի դերակատարներ Ֆրենսիս ՄքԴորմանդն ու Սեմ Ռոքուելը:

Ֆիլմը հաղթել է նաև «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում:

Լավագույն ռեժիսորի կոչմանն է արժանացել  մեքսիկացի Գիլյերմո դել Տորոն՝ «Ջրի ձևը» ֆիլմի համար:

Լավագույն դերասան է ճանաչվել Գարի Օլդմանը, որը «Մութ ժամանակներ» ֆիլմում մարմնավորել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին:

 

Кадр из фильма Три билборда на границе Эббинга, Миссури. Архивное фото

«Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմն ամենաշատ մրցանակներն է ստացել BAFTA-ի ժամանակ