Աստղերը՝ BAFTA մրցանակաբաշխության կարմիր գորգին (լուսանկարներ)
Փետրվարի 18-ին Լոնդոնի Ալբերտ Հոլում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի մրցանակի շնորհման 71-րդ արարողությունը, որին ներկա են եղել բազմաթիվ աստղեր ու հայտնիներ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հանդիսավոր կարմիր գորգով են անցել գեղեցկուհիներ Անջելինա Ջոլին, Ջենիֆեր Լոուրենսը, Մարգո Ռոբին, Սալմա Հայեքը, Ջեմմա Աթերթոնը, Քեյթ Մարան, այլք:
Աղբյուրը նկատում է, որ հայտնիները նախընտրել են կարմիր գորգին սև և մուգ գույնի հագուստ կրել՝ ի նշան բողոքի կինոոլորտում կանանց նկատմամբ սեռական բռնության և ոտնձգությունների:
Ինչ վերաբերում է բուն մրցանակաբաշխությանը, ապա անգլիացի ռեժիսոր Մարտին ՄքԴոնախի «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմն արժանացել է ամենաշատ թվով մրցանակների:
Ընդհանուր առմամբ, ֆիլմը ներկայացված է եղել 9 անվանակարգում, սակայն հաղթել է 5-ում՝ ճանաչվելով «Լավագույն ֆիլմ», «Լավագույն բրիտանական ֆիլմ»:
Մինչդեռ «Լավագույն դերասանուհի» և «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգերում հաղթել են ֆիլմի դերակատարներ Ֆրենսիս ՄքԴորմանդն ու Սեմ Ռոքուելը:
Ֆիլմը հաղթել է նաև «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում:
Լավագույն ռեժիսորի կոչմանն է արժանացել մեքսիկացի Գիլյերմո դել Տորոն՝ «Ջրի ձևը» ֆիլմի համար:
Լավագույն դերասան է ճանաչվել Գարի Օլդմանը, որը «Մութ ժամանակներ» ֆիլմում մարմնավորել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին:
Անջելինա Ջոլի











Ջենիֆեր Լոուրենս



Մարգո Ռոբի



Սալմա Հայեք




Ջեմմա Աթերթոն














