Շնչող մարմար. իտալացի ինքնուս քանդակագործի անհավանական աշխատանքները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)

14:23 • 19.02.18

Ժամանակակից աշխարհում արվեստի ամենատարբեր ուղղություններ կան, որոնք կարող են բավարարել ցանկացած ճաշակի տեր մարդու:

Այսպես, Ջագո Ջակոպո Կարդիլոն ինքնուս իտալացի քանդակագործ է, որն անհավանական կերպարներ է ստանում մարմարից և քարից: Տաղանդավոր քանդակագործի աշխատանքների լուսանկարները հրապարակվել են Bored Panda կայքում:

Կարդիլոյի խոսքով՝ մանուկ հասակից իրեն հիացրել է մեծ վարպետ Միքելանջելոն, և ինքը երազել է դառնալ քանդակագործի ժամանակակից համարժեքը:

Հատկանշական է, որ Կարդիլոն ոչ միայն մանրամասն ու ճշգրիտ կերպով ներկայացնում է մարդու մարմինը, այլ նաև շունչ հաղորդում իր աշխատանքներին:

 

 

Շնչող մարմար. իտալացի ինքնուս քանդակագործի անհավանական աշխատանքները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)