Հայուհին հիացրել է կանադական «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամներին (տեսանյութ)

17:22 • 19.02.18

Միջազգային «Ձայնը» երաժշտական նախագծի կանադական շոուի հերթական եթերաշրջանի կույր լսումներին մասնակցել է հայուհի Միրիամ Բաղդասարյանը, որի հրաշալի ելույթը ստիպել է աստղային ժյուրիի բոլոր 4 անդամներին շրջվել:

Դատելով m.tva.canoe.ca կայքում փետրվարի 18-ին հրապարակված տեսանյութից՝ մարզիչներին, որոնց թվում են համաշխարհային ճանաչում վայելող Լառա Ֆաբիանն ու Գարուն, շատ են տպավորել Միրիամի ձայնային տվյալները:

Ելույթի ավարտից հետո մարզիչներից ամեն մեկը համոզում է մասնակցին իրեն ընտրել:

Կարճատև զրույցի ընթացքում աղջիկն ասում է, որ հայ է ու մարզիչներից մեկին ասում՝ «բարև», այնուհետ պատասխան «բարև» ստանում:

Վերջում մասնակիցն ընտրում է Լառա Ֆաբիանին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

 

Հայուհին հիացրել է կանադական «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամներին (տեսանյութ)