«Ես ողջ եմ ու հրաշալի առողջական վիճակում». Ստալոնեն հերքել է մահվան մասին կեղծ լուրերը

12:10 • 20.02.18

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Սիլվեստր Ստալոնեն անդրադարձել է երեկ վիրտուալ տիրույթում իր մահվան վերաբերյալ լայն տարածում գտած կեղծ լուրերին՝ նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 71-ամյա Ստալոնեն հավելել է, որ ինքը ոչ միայն ողջ է, այլև գտնվում է հրաշալի առողջական վիճակում:

Դերասանը նկատել է, որ շագանակագեղձի քաղցկեղի հետևանքով վաղաժամ մահվան մասին տեղեկությունը հիմարություն է, որը պետք է անտեսվի:

«Խնդրում եմ, անտեսեք այս հիմարությունը: Ողջ եմ, քաջառողջ ու երջանիկ… շարունակում եմ հարվածել»,-գրել է դերասանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ դերասանի եղբայրը՝ Ֆրենքը, կեղծ տեղեկությունների տարածումից կարճ ժամանակ անց Twitter-ում գրել էր, որ դա սուտ է:

«Չեմ պատկերացնում, թե ինչ կարգի հիվանդ ու դաժան ուղեղով մեկը կարող էր նման գրառում տարածել: Այսպիսի մարդիկ հոգեկան շեղվածություն ունեն ու տեղ չունեն հասարակության մեջ»,-նշել էր Ֆրենքը:

 

False: And nearly 18 months on from the vile rumours, the death hoax has once again flooded the internet, this claiming the 71-year-old legendary actor had died of prostate cancer