Ջենիֆեր Լոուրենսի ներկայացուցիչը հերքել է դերասանուհու՝ կինոյից հեռանալու մասին տեղեկությունը

15:07 • 20.02.18

Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը չի պատրաստվում ժամանակավոր ընդմիջում վերցնել իր կարիերայում, ինչպես փետրվարի 19-ին հայտնել էին մի շարք լրատվամիջոցներ: Այս մասին տեղեկացնում է Entertainment Weekly-ն՝ օսկարակիր դերասանուհու ներկայացուցչին հղումով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ աստղային շիկահերը պատրաստվում է մեկ տարով հեռանալ կինոյից, որպեսզի ժամանակ ունենա ակտիվիստական գործունեություն ծավալելու համար:

Լոուրենսի անձնական ներկայացուցիչը մանրամասնել է, որ դերասանուհին ներկայում ներգրավված է 7 նախագծում և մտադիր է դրանք ավարտին հասցնել:

Ավելի վաղ 27-ամյա Լոուրենսն ասել էր, որ մտադիր է 1-2 տարով ընդմիջում վերցնել ու համագործակցել կոռուպցիայի դեմ պայքարող կազմակերպության հետ:

«Դա քաղաքականության հետ կապ չունի: Դա ուղղակի հակակոռուպցիոն կազմակերպություն է, որը նահանգ առ նահանգ փորձում է կոռուպցիայի կանխմանն ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված օրենքների ընդունմանը նպաստել»,- վերջերս ասել էր Լոուրենսը:

Ջենիֆեր Լոուրենսի ներկայացուցիչը հերքել է դերասանուհու՝ կինոյից հեռանալու մասին տեղեկությունը