«Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի Ալեքսանդրան կարիերայի փոխարեն ընտրեց հայ ամուսնու հետ կյանքը. ռուսական կայքի անդրադարձը

16:45 • 20.02.18

teleprogramma.pro կայքն ուշագրավ անդրադարձ է կատարել ռեժիսոր Վլադիմիր Մենշովի «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի ստեղծողին ու գլխավոր հերոսներին:

Գլխավոր հերոսուհի Կատերինա Տիխոմիրովայի դստերը՝ Ալեքսանդրային մարմնավորած դերասանուհու՝ Նատալյա Վավիլովայի մասին պատմելիս լրագրող Օլգա Աբդուլաևան նշում է, որ ֆիլմից հետո շատ ռեժիսորներ 20-ամյա դերասանուհուն հրավիրում էին նկարահանումների, սակայն այդ առաջարկների մեծ մասը մերժվել է ամուսնության պատճառով:

«Վավիլովան ամուսնացել է ռեժիսոր Սամվել Գասպարովի հետ, որն իրենից մեծ է 20 տարով: Ի տարբերություն խորհրդային կինոյի բազում դերասանուհիների՝ Նատալյա Վավիլովան ընտրել է ընտանիքն ու նվիրվել ամուսնուն»,-գրում է աղբյուրը:

Նշվում է, որ այժմ ամուսինները խաղաղ կյանք են վարում իրենց մերձմոսկովյան տանը: Վավիլովան զբաղվում է այգեգործությամբ, ինչպես նաև օգնում է մանկատներին:

Հայտնի է, որ Սամվել Գասպարովը ծնվել է 1938թ.՝ Թբիլիսիում բնակվող հայկական ընտանիքում:

 

Картинки по запросу наталья вавилова

Картинки по запросу наталья вавилова фото с мужем

Картинки по запросу наталья вавилова фото с мужем

Похожее изображение

 

«Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի Ալեքսանդրան կարիերայի փոխարեն ընտրեց հայ ամուսնու հետ կյանքը. ռուսական կայքի անդրադարձը