Տարբեր երկրների հարսանեկան ավանդույթները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)

22:46 • 20.02.18

Տարբեր երկրներում և մշակույթներում հարսանեկան ավանդույթները տարբերվում են, սակայն փաստ է, որ ամենուր հատուկ ուշադրություն է դարձվում նորապսակների կյանքի ամենակարևոր օրերից մեկին:

AdMe.ru-ն պատմել է աշխարհի տարբեր երկրների հարսանեկան ավանդույթների մասին՝ առաջարկելով վիրտուալ ճանապարհորդության մեկնել և տարբեր մշակույթներ ուսումնասիրել:

Հնդկաստան

Հնդկաստանում հարսանիքից առաջ անցկացվում է սանգիտ կոչվող արարողությունը, որը նվիրված է պարերին: Բոլոր կանայք պարում ու երգում են, կիսվում իրենց հիշողություններով, խաղում հարսնացուի հետ ու երջանիկ ընտանեկան կյանք մաղթում նրան:

Հարսանիքի օրը կամ նախօրեին անցկացվում է խալդի կոչվող արարողությունը, որի ժամանակ նորապսակների դեմքին, ձեռքերին և ոտքերին քրքումի մածուկ են քսում: Բարեկամները և հյուրերը բրինձ են լցնում նրանց վրա՝ այս կերպ բարեկեցություն ու բարգավաճում մաղթելով նրանց:


Ճապոնիա

Ճապոնիայում հարսնացուն հատուկ սպիտակ կիմոնո է կրում, որը մաքրություն է խորհրդանշում: Արարողությունից առաջ նա կարող է այլ գույնի կիմոնո հագնել: Այսօր ոչ բոլոր հարսնացուներն են հետևում այս ավանդույթին՝ նախընտրելով սովորական հարսանեկան զգեստներ:

 

Ինդոնեզիա

Ինդոնեզիայում բոլոր կանայք շալով ծածկում են գլուխները, իսկ որոշ շրջաններում հարսնացուի գլուխը բացի շալից զարդարում է նաև թագը:

 

Իսրայել

Իսրայելում մատանիներով փոխանակվելուց հետո փեսացուն պետք է բաժակ ջարդի, և այդ ընթացքում հյուրերը բացականչում են՝ երջանկության համար: Այնուհետև հարսանիքի ժամանակ մարդիկ բազմաթիվ ավանդական պարեր են պարում:

 
Աֆրիկյան երկրներ

Մի շարք աֆրիկյան երկրներում նորապսակները սպիտակ զգեստի և խիստ կոստյումի փոխարեն վառ և գույնզգույն հագուստներ են կրում և հիմնականում հետևում հին ավանդույթներին:

Տարբեր երկրների հարսանեկան ավանդույթները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)