Հրապարակվել է Շառլիզ Թերոնի մասնակցությամբ նոր ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

16:19 • 21.02.18

YouTube-ի Movieclips Trailers ալիքում հրապարակվել է ռեժիսոր Նեշ Էդգերտոնի «Վտանգավոր բիզնես» (Gringo) ֆիլմի վերջնական թրեյլերը:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, կատակերգական ֆիլմն էկրաններ դուրս կգա 2018 թվականի ապրիլի 19-ին: Գլխավոր դերերը կատարել են Շառլիզ Թերոնը, Ամանդա Սեյֆրիդը և Ջոել Էդգերտոնը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆիլմը պատմում է խոշոր ընկերության աշխատակցի մասին. նրան հասանելի են դառնում գաղտնի տվյալներ, որոնք փորձում են ստանալ ամբողջ աշխարհում: Արդյունքում՝ հերոսը որոշում է բեմականացնել իր առևանգումը՝ նպատակ ունենալով փրկագին ստանալ այս տվյալների համար, սակայն իրադարձություններն անսպասելի զարգացում են ստանում:

Ֆիլմում նկարահանվել են նաև Թենդի Նյուտոնը և Մայքլ Անգարանոն:

 

 

Հրապարակվել է Շառլիզ Թերոնի մասնակցությամբ նոր ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)