«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանն ազատ է արձակվել
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ապօրինի զենք պահելու մեջ մեղավոր ճանաչված Արմեն Միքայելյանն ազատ է արձակվել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Միքայելյանի շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանը:
«Արմեն Միքայելյանը կրել է պատիժն ամբողջ ծավալով և այսօր ազատ է արձակվել»,- ասաց Վարոսյանը:
Նշենք, որ Մալաթիա և Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ կայացրած որոշմամբ էր Միքայելյանը մեղավոր ճանաչվել և դատապարտվել 1 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով, այն է՝ ապօրինի զենք-զինամթերք կրելը:










