Մեծամորի քաղաքային աղբանոցում նորածին երեխայի դի է հայտնաբերվել
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի աղբանոցում նորածին երեխայի դի է հայտնաբերվել:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Այո, նշված վայրում հայտնաբերվել է նորածին երեխայի դի»,-ասաց նա:
Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ այս պահին իրավապահները դեպքի վայրում են, կատարվում են համապատասխան աշխատանքներ: Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Նշենք, որ երեխան արական սեռի է։










