Գերմանիայում արքայազնը հանգստյան օրերին դուրս է եկել բանտից, ընկել հյուրանոցի տանիքից ու մահացել

23:52 • 26.02.18

Ֆրանկֆուրտում 39 տարեկանում կյանքից հեռացել է գերմանացի արքայազն, Հոհենցոլեռնի արքայատոհմի ներկայացուցիչ Կառլոս Պատրիկ Գոդհարդը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ տղամարդը տեղում մահացել է Intercontinental հյուրանոցի 21-րդ հարկում գտնվող հարթակից ընկնելու հետևանքով:

Միջադեպի հանգամանքները դեռևս անհայտ են, սակայն ենթադրվում է, որ արքայազնը կարող էր ինքնասպանություն գործել:

Նշվում է, որ հանգստյան օրերին Կառլոս Պատրիկ Գոդհարդին բաց են թողել բանտից. նա 4 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտված խարդախության համար։ Նրա ազատազրկումը պետք է ավարտվել հուլիսին: