Ռուսաստանում կրկեսային ակրոբատը վայր է ընկել 6 մ բարձրությունից ու կոմայի մեջ հայտնվել (տեսանյութ)
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է Ռուսաստանի կրկեսներից մեկում ու ցույց է տալիս բարդ ակրոբատիկ համարներից մեկի անհաջող ընթացքը:
Տեսանյութի հերոսը 33-ամյա ակրոբատ Անտոն Մարտինովն է, որն իր երկվորյակ եղբոր հետ օդում բարդ հնարք կատարելու ժամանակ վայր է ընկել 6 մ բարձրությունից՝ հայտնվելով կոմայի մեջ:
Հայտնի է, որ տղամարդը ողնաշարի 2 կոտրվածք է ստացել, լուրջ վնասել է գլուխը, ինչի հետևանքով բժիշկները ստիպված են եղել նրան արհեստական կոմայի մեջ մտցնել:
Աղբյուրը մանրամասնում է, որ ակրոբատն իրականացնում էր հնարք, որը մինչ այդ բազմիցս էր արել:










