Հալեպի հայկական ծերանոցը՝ քաղաքի ազատագրումից հետո (ֆոտոշարք)
Հալեպի հայկական պարբերականներից «Գանձասար»-ը հրապարակել է Հալեպի ազատագրումից հետո տեղի հայկական ծերանոցի ներկայիս վիճակը ցուցադրող լուսանկարները:
Հալեպահայ համայնքի առաջնորդները, այցելելով ծերանոցի շենք, գնահատել են վնասի չափն ու կատարվելիք աշխատանքների ծավալը:
«Սիրիական ճգնաժամի ընթացքում տեղի հայ համայնքի կրած կորուստների շրջանակում առանձին տեղ է գրավում Հալեպի հայկական ծերանոցը: Քաղաքի ամբողջական ազատագրումից հետո և ծերանոցի տարածքի՝ սիրիական բանակի վերահսկողության տակ անցնելուց ի վեր Հալեպի երեք հայ համայնքապետերը հատուկ այց են կատարել կենտրոնի շենք», - գրում է պարբերականը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 12-ին Սիրիայի պետական պաշտոնական աղբյուրները հայտարարեցին Հալեպ քաղաքի ամբողջական ազատագրման մասին։



















