Ավստրալիայում սահմանապահները մարկերների մեջ թաքցված 300 կգ թմրանյութ են հայտնաբերել՝ $100 մլն ընդհանուր արժեքով

21:33 • 26.02.18

Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը մարկերներում զետեղված «էֆեդրին» թմրանյութի խոշոր խմբաքանակ է առգրավել, որի ընդհանուր արժեքը մոտ հարյուր միլիոն դոլար է:

Sydney Morning Herald-ի հաղորդմամբ՝ թմրանյութի խմբաքանակով նավը փետրվարի 10-ին Չինաստանից ժամանել է Սիդնեյ:

Մարկերներով արկղերը սկանավորելուց հետո սահմանապահ ծառայության աշխատակիցները որոշել են ստուգել թմրանյութերի առկայությունը, և ստուգման արդյունքը դրական է եղել:

Նշվում է, որ խմբաքանակը մոտ 300 կիլոգրամ թմրանյութ է պարունակել: