Ֆինլանդիան հայտարարել է Բարսելոնայից իր հյուպատոսին հետ կանչելու մասին

10:09 • 26.02.18

Ֆինլանդիայի արտգործնախարարությունը որոշել է հետ կանչել Բարսելոնայում իր պատվո հյուպատոս Ալբերտ Գինջուեմ Էգիդոնին, հայտնում է korrespondent.net-ը:


Իսպանիայի իշխանությունները տեղեկացրել են Ֆինլանդիայի ԱԳՆ-ին դիվանագետի ոչ պատշաճ պահվածքի մասին՝ կապված Կատալոնիայի անկախության առնչությամբ նրա դիրքորոշման հետ, և վստահեցրել են Էգիդոնի նկատմամբ վստահությունը կորցնելու մասին:


Ֆինլանդիայի ԱԳՆ-ն Մադրիդից լրացուցիչ պարզաբանումներ է խնդրել տեղի ունեցածի առնչությամբ: