5 Rolls Royce և շոկոլադե սալիկի տեսքով դագաղ. Ուելսում հայտնի գնչուի ինքնատիպ հուղարկավորության արարողությունը՝ ֆոտոշարքով
Life.ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է Ուելսում մեծ հեղինակություն վայելած գնչու գործարարի՝ 35-ամյա Սթիվեն Գիլենեի հուղարկավորության ինքնատիպ արարողությանը:
Նշվում է, որ 5 երեխայի հայրը Մեծ Բրիտանիայի գնչուական համայնքի ամենահարգված ներկայացուցիչներից էր, որին վերջին հրաժեշտը տալու համար նույն վայրում էին հավաքվել երկրի տարբեր կողմից եկած հարյուրավոր գնչուներ:
Հատկանշական է, որ թաղման թափորն ուղեկցել է 5 Rolls Royce ավտոմեքենա:
Հայտնի է, որ կենդանության օրոք Սթիվենն ամենից շատ երեք բան էր սիրում՝ ընտանիքը, շոկոլադն ու բռնցքամարտը: Ուստի՝ զարմանալի չէ, որ թաղման ծաղկեպսակները բռնցքամարտի ձեռնոցների, նրա սիրած շոկոլադե սալիկների տեսքով են եղել:
Դագաղը ևս պատրաստվել է շոկոլադե սալիկի ձևով ու ներկվել համապատասխան գույնով:




















