Ճապոնիան մտադիր է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հետ համատեղ ուժեղացնել ԿԺԴՀ-ի նկատմամբ ճնշումը

10:18 • 26.02.18

Ճապոնիայի կառավարությունը ցանկանում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հետ համատեղ կշարունակվի ԿԺԴՀ-ի նկատմամբ ճնշման մեծացումը: Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, հայտնում է ТАСС-ը:


«Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում Հյուսիսային Կորեայի վրա մեր երեք երկրների համագործակցությամբ կշարունակվի գործադրվել առավելագույն հնարավոր ճնշում՝ ուղղված Հյուսիսի կողմից նրա քաղաքականության փոփոխմանը»,- նշել է Սուգան:


Նա նաև ընդգծել է, որ Ճապոնիան, ԱՄՆ-ն և Հարավային Կորեան կշարունակեն ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում հենց ԿԺԴՀ-ն հանդես կգա բանակցությունների նախաձեռնությամբ:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Հյուսիսային Կորեան ցանկանում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտարարվել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի և հյուսիսկորեացի գեներալ Կիմ Յոն-չոլի հանդիպումից հետո, որը կայացել է նախքան Փհենչհանի Ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությունը: