Բրիտանական Լեսթերում հզոր պայթյունից բազմաթիվ ավերածություններ են եղել (լուսանկարներ, տեսանյութեր)
Բրիտանական Լեսթեր քաղաքում որոտացել է հզոր պայթյուն, որին հաջորդել է խոշոր հրդեհ, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ կրակն այնքան ուժեղ է եղել, որ երևացել է մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
Հրշեջ-փրկարար ծառայության փոխանցմամբ՝ կատարվածը շատ լուրջ միջադեպ է: Այնուհանդերձ՝ դա չի դիտարկվում որպես ահաբեկչություն:
Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեղի խանութներից մեկում՝ գազի արտահոսքի պատճառով: Այն դարձել է խոշոր ավերածությունների պատճառ:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով կա 6 վիրավոր, որոնք հոսպիտալացվել են ծայրահեղ ծանր վիճակում:



















