Պապուա Նոր Գվինեայում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կա առնվազն 10 զոհ
Պապուա Նոր Գվինեայում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են այսօր՝ տեղական ժամանակով ժամը 15:17-ին, երկրի կենտրոնական մասում գտնվող Մենդի քաղաքից 58.7 կիլոմետր հեռավորության վրա:
Նշվում է, որ երկրաշարժի օջախը ֆիքսվել է 5.2 կիլոմետր խորության վրա: Վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ:










