Կոլումբիան ԱՄՆ-ին է արտահանձնել «Էկվադորի Պաբլո Էսկոբարին»

11:15 • 26.02.18

Կոլումբիայի գլխավոր դատախազությունը Միացյալ Նահանգներին է արտահանձնել Լատինական Ամերիկայի ամենահայտնի նարկոբարոններից մեկին՝ Վաշինգտոն Էդիսոն Պրադոյին, որին նաև անվանում են «Էկվադորի Պաբլո Էսկոբար»:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, Պրադոն փորձել է խուսափել արտահանձնումից՝ պնդելով, որ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (FARC) անդամ է: Աղբյուրը մանրամասնում է, որ եթե Պրադոն իրոք FARC-ի անդամ լիներ, ապա ավելի վաղ կնքված խաղաղության պայմանագրի շրջանակում ներում կստանար:

Նշվում է, որ նարկոբարոնը 50 ոստիկանների ու ուժայինների ուղեկցությամբ հանձնվել է ԱՄՆ իշխանություններին, որոնք Պրադոյին մեղադրում են ավելի քան 200 տոննա կոկաին Միացյալ Նահանգներ տանելու համար: