Ռուսաստանում հայերի մասնակցությամբ ՃՏՊ է գրանցվել

12:28 • 26.02.18

Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Բուգրի համայնքում հայերի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, գրում է konkretno.ru-ն:

Audi A6 մեքենայի վարորդը, որը ենթադրաբար ծնունդով Հայաստանից է, կորցրել է մեքենայի կառավարումն ու, դուրս գալով երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրահաղորդման գծին: Տղամարդը տեղում մահացել է: Նրա անունը դեռ չի հրապարակվում:

Մեքենայի երկու ուղևորները, որոնք նույնպես հայեր են և համայնքի բնակիչներ, տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից մեկը 38, մյուսը 35 տարեկան է: Ուղևորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, մյուսն ունի թեթև վնասվածքներ:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: