Ստոկհոլմում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տասնյակ չվերթներ են չեղարկվել
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տասնյակ չվերթներ են չեղարկվել, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Տեղի «Արլանդա» օդանավակայանում առատ ձյան տեղումների հետևանքով չեղարկվել է մոտ 20 մեկնում և մոտ այդքան էլ վայրէջք:
«Սովորաբար, ձյան մաքրման հարցում մեր հնարավորությունները լավագույնն են աշխարհում, սակայն այս առավոտ առաջացան որոշակի խնդիրներ», - բացատրել է շվեդական օդանավակայանները սպասարկող Swedavia օպերատոր ընկերության ներկայացուցիչ Դավիդ Կարլսոնը:
Հայտնի է, որ եղանակային պայմանների պատճառով կաթվածահար է եղել նաև երկաթուղային տրանսպորտի աշխատանքը:










