Ֆրանսիայում անհայտ անձը վեգանական կարգախոսներով հարձակվել է մսային ուտեստներ պատրաստող ռեստորանի վրա
Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում անհայտ անձը, վանկարկելով վեգանական կարգախոսներ, հարձակում է իրականացրել մսային ուտեստների պատրաստման մեջ մասնագիտացած ռեստորանի վրա:
France 3 հեռուստաալիքի հաղորդմամբ՝ դիմակ կրող անհայտ անձը 14 ապակի է ջարդել և բարի վրա թողել «Վեգանական սարսափ» գրությունը:
Ռեստորանի տերերի կարծիքով՝ հարձակումն իրականացրել են ոչ թե վեգանները, այլ նրանց դեմ արտահայտվող մարդիկ։










