Կնոջ հետ զրուցելուց հետո Դավթաշենի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվեց (թարմացված)

15:30 • 27.02.18

15.50 

Քիչ առաջ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները Tert.am-ի թղթակցին հայտնեցին, որ քաղաքացու հետ բանակցություններն ավարտվել են. նա վտանգավոր գոտուց տեղափոխվել է ապահով գոտի, և ինքնասպանության փորձը կանխվել է։ Այժմ քաղաքացու հետ աշխատում են մասնագետները: 

Նշենք, որ դեպքի վայր էր ժամանել նաև ինքնասպանության փորձ անող տղամարդու կինը, ով տևական ժամանակ է զրուցում էր նրա հետ մասնագետների ներկայությամբ:

15.30

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 27-ին, ժամը 14:54-ին ահազանգ է ստացվել, որ միջին տարիքի տղամարդը անցել է Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի բազրիքից այն կողմ և սպառնում է ինքնասպան լինել:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: