Թայվանի բնակիչները սկսել են մեծ քանակությամբ զուգարանի թուղթ գնել խանութներից
Թայվանի բնակիչները սկսել են մեծ քանակությամբ զուգարանի թուղթ գնել խանութներից: Այս մասին հայտնում է BBC News-ը:
Նշվում է, որ պատճառը մոտ ժամանակներս զուգարանի թղթի գնի բարձրացման մասին լուրերն են, ինչն իր հերթին կապված է նյութերի թանկացման հետ, որոնցից պատրաստվում է զուգարանի թուղթը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ իրավիճակին միջամտել է Թայվանի վարչապետ Ուիլյամ Լայը, որը կոչ է արել բնակիչներին հանգստություն պահպանել:
Տեղական լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ անցած հանգստյան օրերին զուգարանի թղթի վաճառքը սովորական ցուցանիշների համեմատ աճել է 22 անգամ:
Թայվանի էկոնոմիկայի նախարարությունում նշել են, որ գտնվում են փայտանյութ արտադրողների հետ կապի մեջ: Նախարարության տվյալներով՝ կիսաֆաբրիկատի պակաս չի սպասվում:










