Ռուսաստանում ինքնաթիռի ուղևորները հարձակվել են անկարգապահ տղամարդու վրա ու նրան ծեծի ենթարկել (տեսանյութ)

17:19 • 01.03.18

Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է Ռուսաստանում՝ ինքնաթիռներից մեկում ուղևորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ:

Աղբյուրը մանրամասնում է, որ ուղևորներից մեկը սեռական ոտնձգություն է կատարել երիտասարդ կնոջ նկատմամբ, փորձել է բռնություն կիրառել այլ կանանց ու մի երեխայի նկատմամբ:

47-ամյա տղամարդն իրեն ագրեսիվ է պահել բոլոր ուղևորների նկատմամբ ու նույնիսկ մի պահ փորձել է մերկանալ:

Ի վերջո, ուղևորները համախմբվել են ու հարձակվել կարգազանցի վրա:

Միջադեպը տեղի է ունեցել Siberian Airlines ավիաընկերության՝ Սանկտ Պետերբուրգից Նովոսիբիրսկ չվերթ իրականացնող ինքնաթիռում: