Մեծ Բրիտանիայում ինքնաթիռները վայրէջք են կատարել փոթորկի պայմաններում (տեսանյութ)

16:58 • 04.03.18

Մեծ Բրիտանիայի Բիրմինգեմ քաղաքի օդանավակայանում ինքնաթիռները վայրէջք են կատարել փոթորկի պայմաններում: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է You Tube-ում:

Ինչպես ասվում է տեսանյութի նկարագրությունում, մարտի 1–ին և 2-ին փոթորկի պայմաններում վայրէջք են գործել Emirates ավիաընկերության Airbus A380-800 ինքնաթիռները:

Նշվում է, որ այս օրերին Բիրմինգեմում անբարենպաստ եղանակային պայմաններ են եղել. ձյան տեսքով ուժեղ տեղումներ և ուժեղ քամի: Դրանից բացի, տեղումների հետևանքով թռիչքուղու վրա ցեխաձյուն է գոյացել, որի հետևանքով բարդացել է օդանավակայանի աշխատակիցների և օդաչուների աշխատանքը: