Արմավիրում փրկարարները գոմից դուրս են բերել փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացուն
Արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 4-ին՝ ժամը 12:32-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում գոմի տանիքը փլուզվել է, ներսում կա քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տան բակում ամբողջությամբ փլուզվել է անասնագոմի տանիքը՝ 20 քմ, ինչի հետևանքով սեփականատեր` 1955 թ. ծնված Լ. Դ.-ը ներսում արգելափակվել է:
Փրկարարները փլատակներից դուրս են բերել Լ. Դ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարական աշխատանքներին մասնակցել է ազատ հերթափոխից 5 հրշեջ-փրկարար:










