Համացանցում տարածում է գտել տեսանյութը, որում ամերիկացի կինը չի կարողանում փակել մեքենայի դուռը «Էմմա» փոթորկի պատճառով
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում պատկերվում է, թե ինչպես կինը չի կարողանում փակել ավտոմեքենայի դուռը «Էմմա» փոթորիկով պայմանավորված ուժեղ քամու պատճառով:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, տեսանյութը նկարահանվել է Բոստոնում, սակայն հայտնի է, որ այս շաբաթ «Էմմա» փոթորիկը հասել է նաև եվրոպական երկրներ: Մասնավորապես, այն կաթվածահար է արել Միացյալ Թագավորության երթևեկությունը:
Նշվում է, որ այս շաբաթ շատերն են բախվել եղանակային անոմալ պայմաններով պատճառված խնդիրներին:










