Եկատերինբուրգի երկնքում երկնաքար է նկատվել (տեսանյութ)
Եկատերինբուրգ քաղաքում ականատեսները նկարահանել են երկնքում հայտնված երկնաքարը: Տեսանյութը հրապարակվել է You Tube-ի E1.RU ալիքում:
Ինչպես U24.ru-ին պատմել է Ուրալի դաշնային համալսարանի կրթական աստղադիտարանի ինժեներ Վլադիլեն Սանակոևը, կապույտ բոցկլտոցը վկայում է այն մասին, որ երկնային մարմինն ընթացել է մեծ արագությամբ:
Սանակոևը մանրամասնել է, որ այս դեպքում բոցկլտոցի պայծառությունը համեմատելի է լիալուսնի պայծառության հետ:
«Մեկ վայրում այս երևույթը հանդիպում է տարին մեկ անգամ. սա բավական հազվադեպ երևույթ է», - ասել է նա:










