Մասիսում 25-ամյա աղջիկը վնասել է նախաբազուկն ու ինքնասպանության նպատակով մկնդեղ խմել

15:15 • 05.03.18

Մասիսում 25-ամյա աղջիկն ինքնասպանության փորձ է արել:

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունն այդ մասին Մասիսի հիվանդանոցից հաղորդում ստացել է:

«Մարտի 4-ին՝ ժամը 15:15-ին Մասիսի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ թունավորում մկնդեղով  և ձախ նախաբազկի մակերեսային կտրած վերք վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1993-ին մի աղջիկ»,-ասաց Ջանոյանը:

Նա տեղեկացրեց, որ պարզվել է, որ նշված աղջիկը տան բակում ապակու կտորով վնասել է ձեռքը, որից հետո ինքնասպանություն գործելու նպատակով խմել է մկնդեղ:

«Նախապատրաստվում են նյութեր»,-հայտնեցին ոստիկանությունից: