Բելգիայում 8 մարդ է ձերբակալվել ահաբեկչության կասկածանքով
Կիրակի Բրյուսելի Մոլենբեկ-Սեն-Ժան արվարձանում, ինչպես նաև Գերարդսբերգեն և Մեխելեն քաղաքներում 8 մարդ է ձերբակալվել հակաահաբեկչական հետաքննության շրջանակում: Այդ մասին երկուշաբթի հայտնել է Բելգիայի դաշնային դատախազությունը, գրում է Reuters գործակալությունը:
«Խուզարկությունների ժամանակ ձերբակալվածների մոտ զենք չի հայտնաբերվել»,- ասված է դատախազության հաղորդագրությունում:
DH թերթի տեղեկություններով՝ ձերբակալվածները կասկածվում են հարձակում նախապատրաստելու համար:
Երկրի դատախազությունը մանրամասներ չի հայտնել, բայց նշել է, որ գործը կապված չէ 2015 թվականի նոյեմբերին Փարիզում կամ 2016 թվականի մարտին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ:










