Ցուցադրվել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռի արձակումը (տեսանյութ)

13:35 • 05.03.18

Ռուսաստանի Դաշնության Արևմտյան ռազմական շրջանի հրթիռային զորքերի զինծառայողներն «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռի արձակում են իրականացրել Կապուստին Յար պոլիգոնից: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը:


Հաղորդվում է, որ հրթիռը թռել է ավելի քան 100 կիլոմետր: Պայմանական հակառակորդի թիրախը խոցվել է բարձր ճշգրտությամբ:


«Իսկանդեր»-ի արձակումը դարձել է հրթիռային զորքերի մարտական կիրառման ուսումնական կենտրոնում վերապատրաստման շրջանակում զինծառայողների մարտավարական զորավարժությունների եզրափակիչ փուլը: