Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է թունավորման 8 դեպք, որի հետևանքով տուժել է 12, մահացել` 1 քաղաքացի. ԱԻՆ

10:36 • 05.03.18

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 26-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 267 դեպք, որից 117-ը՝ արտակարգ:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը։

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 120 կենցաղային կանչ,  58 հրդեհ, 37 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 60 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 7 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 12 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 8 դեպք, որի հետևանքով տուժել է 12, զոհվել` 1 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: