Մարգարիտա Սիմոնյանի ղեկավարած RT հեռուստաալիքը կհամագործակցի Ժոզե Մոուրինյուի հետ

15:43 • 05.03.18

Russia Today հեռուստաալիքը հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ համագործակցության մասին: Այդ մասին հաղորդվում է հեռուստաալիքի կայքում:


«Շարունակում ենք RT-ում հավաքել երազանքների թիմը: Այժմ մենք մարզիչ ունենք»,- հայտարարել է Սիմոնյանը:


«Ես շատ ուրախ եմ, որ դարձել եմ RT թիմի մաս: Անհամբերությամբ սպասում եմ Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին, որն այս ամառ տեղի է ունենալու Ռուսաստանում, և հաճույքով կկիսվեմ խաղերի ընթացքի մասին իմ մտքերով»,- ասել է Ժոզե Մոուրինյուն հեռուստաալիքի հետ համագործակցության մասին:


Հեռուստաալիքի կայքում հաղորդվում է, որ Մոուրինյուն RT-ի հանդիսատեսի հետ 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ կկիսվի իր փորձագիտական կարծիքով, ֆուտբոլային գիտելիքներով և փորձով: