Ղրղզստանում ուղևորը նկարահանել է օդում գտնվող ինքնաթիռի վնասված շարժիչը (տեսանյութ)

17:06 • 05.03.18

Tez Jet ղրղզական ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել շարժիչի վնասվելու պատճառով: Ուղևորներից մեկը Twitter-ում հրապարակել է միջադեպի և ինքնաթիռի վայրէջքի տեսանյութը, հայտնում է lenta.ru-ն:


Կադրերում երևում է վնասված շարժիչը, որից կախված են դրա մասերը:


Միջադեպը տեղի է ունեցել մարտի 1-ին, օդանավը թռիչքից կես ժամ անց բարեհաջող վայրէջք է կատարել «Մանաս» օդանավակայանում:


Հաղորդվում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: