Սլովակիայում լրագրողի սպանության պատճառով նախագահը պահանջել է նոր ընտրություններ անցկացնել
Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան պահանջել է նոր ընտրություններ անցկացնել լրագրող Յան Կուցիյակի սպանության պատճառով, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Կիրակի՝ մարտի 4-ին, հեռուստատեսային ուղերձում Կիսկան հայտարարել է, որ երկու ելք է տեսնում երկրում հասունացող քաղաքական ճգնաժամից՝ կառավարության մասշտաբային վերափոխում կամ արտահերթ ընտրությունների անցկացում:
Նա նշել է, որ հատուկ սպասել է մեկ շաբաթ՝ տեսնելու համար, թե ինչ քայլեր և քաղաքական որոշումներ կկայացնի կառավարությունը քաղաքացիների վստահությունը վերականգնելու համար: Սակայն մինչ այժմ նա չի լսել ոչ մի առաջարկ, հայտարարել է Անդրեյ Կիսկան:
«Մի քանիսը հրաժարական են տվել, բայց ես չեմ տեսնում երկիրն այդ ճգնաժամից հանելու ոչ մի ծրագիր»,- ընդգծել է Սլովակիայի նախագահը:
Հիշեցնենք, որ լրագրողը սպանվել է մաֆիայի հետ Սլովակիայի կառավարության կապերը հետաքննելու համար: Նրան իր ընկերուհի Մարտինա Կուսնիրովայի հետ սպանված էին հայտնաբերել Բրատիսլավայից 65 կիլոմետր հեռավորության վրա գտնվող իր տանը: Մի քանի օր անց հրաժարական է տվել Սլովակիայի մշակույթի նախարար Մարեկ Մադարիչը, ում պաշտոնական ենթակայության տակ են գտնվում երկրի լրագրողները:










