Դավիթաշենում 79-ամյա կնոջը հայտնաբերել են կախված. հայտնաբերվել է երկտող
Դավիթաշենում 79-ամյա կնոջը հայտնաբերել են կախված:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունն այդ մասին ահազանգը ստացել է շտապօգնության ենթակայանից:
«Շտապօգնության ծառայությունից մարտի 5-ին՝ ժամը 11:40-ին ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնած խումբը պարզել է, որ Դավիթաշենի 1-ին փողոցի տներից մեկում կախված է հայտնաբերվել 1939 թվականին ծնված մի կին»,-ասաց Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ կատարվում է քննություն:
Նշենք, որ Shamshyan.com-ի՝ կնոջ դիի մոտ երկտող է հայտնաբերվել, որտեղ գրված է.«Խնդրում եմ, ինձ ներեք իմ արարքի համար, էլ չեմ կարող դիմանալ, քանի որ ամուսինս ամիսներ առաջ է մահացել»:










