Սիրիական բանակը կշարունակի Արևելյան Ղուտայում ահաբեկիչների դիրքերի վրա գրոհը. Ասադ

12:28 • 05.03.18

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն Իրանի փոխարտգործնախարար Հոսեյն Ջաբերի Անսարիի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Արևելյան Ղուտայում հումանիտար ճգնաժամի հարցը, որը շարունակաբար շահարկվում է Արևմուտքի կողմից, խիստ ուռճացված է և հորինված է սիրիական բանակի առաջխաղացումը կասեցնելու համար: Այս մասին գրում է սիրիական SANA գործակալությունը:

Ըստ Ասադի՝ նման քայլով Արևմուտքը պարզապես ջանում է հանգստանալու հնարավորություն ընձեռել զինված ահաբեկիչներին՝ սիրիական բանակի կողմից հասցված հարվածներից հետո:

Սիրիայի նախագահն ընդգծել է, որ բանակը կշարունակի գրոհն Արևելյան Ղուտայում գտնվող ահաբեկիչների դիրքերի վրա՝ չխախտելով հումանիտար դադարները, որոնք սահմանվում են խաղաղ բնակիչներին քաղաքից դուրս գալու հնարավորություն տալու համար: