Ճանապարհը գյուղացիները բացել են, սպասում ենք մարզպետի պատասխանին. Օհանավան համայնքի ղեկավարի տեղակալ

14:29 • 06.03.18

Ճանապարհը գյուղացիները բացել են, սպասում ենք մարզպետի պատասխանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի ղեկավարի տեղակալ Պարույր Մաթևոսյանը: «Մարզպետի մոտ քննարկում եղավ, մարզպետը ամեն ինչով փորձում է մեզ աջակցել, հիմա սպասում ենք նրա պատասխանին, թե ինչպես անեն, որ այդ մեքենաները հնարավորինս քիչ ծախսելով, ապրանքը չփչացնելով գնան, հասնեն իր նպատակին»,-ասաց նա:

Նշենք, որ Օհանավան համայնքի բնակիչները փակել էին ճանապարհը` հայտարարելով, որ չեն կարողանում իրենց ապրանքն արտահանել Ռուսաստան: 

Համայնքի ղեկավարի տեղակալը նշեց, որ Ռուսաստանի հետ բանակցություներ են ընթանում և ՀՀ վարչապետն էլ է զբաղվում այդ հարցով: «Գյուղացիները սպասում են պատասխանին, ճանապարհը առայժմ բացել են, իսկ պատասխանը մինչ երեկո կտրվի կամ առավոտյան»,-ասաց նա:

Այս խնդիրների վերաբերյալ նա ասաց, որ անձամբ ոչ մի միտում չի տեսնում, ամեն մեկը մի բան ասում է, սակայն ռեալ ոչ մեկ, ոչինչ չգիտի: «Մարզպետը մեզնից բան չի թաքցնում, հնարավորինս միջոցները օգտագործում է, որ մեզ օգնի»,-ասաց նա: