Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները կկանգնի դատարանի առաջ

09:41 • 06.03.18

Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները և նրա վարչակազմից բարձրաստիճան չինովնիկներ կկանգնեն դատարանի առաջ՝ Բուենոս Այրեսի հրեական մշակութային կենտրոնում (AMIA) 1994 թվականին տեղի ունեցած պայթյունի հետաքննության շրջանակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ 


Ըստ Comercio հրատարակության՝ լսումների ամսաթիվը դեռ հայտնի չէ։


Նախկինում հաղորդվել է, որ Արգենտինայի դատախազ Ալբերտո Նիսմանն է հետաքննել այդ գործը և մեղադրել Քիրշներին ու այդ ժամանակվա ԱԳ նախարար Էկտոր Թիմերմանին պայմանավորվածության գալու համար, ըստ որի նրանք պետք է «ապահովեին իրանցիների անպատժելիությունը», որոնց Արգենտինան մեղադրում է պայթյունի կազմակերպման համար։


Ավելի ուշ Նիսմանը մահացած է հայտնաբերվել իր տանը։ Nacion թերթը հայտնել էր, որ դատախազը սպանվել է, ոչ թե ինքնասպանություն գործել։


Արգենտինան երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչության կազմակերպման համար, որի հետևանքով մահացել է 85 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 200-ը, մեղադրում է մի շարք բարձրաստիճան իրանցիների, այդ թվում՝ երկրի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիին։ Իրանի իշխանությունները միշտ կտրականապես հերքել են մեղադրանքները։